Սերս քաղաքի փողոցներում է: Ու կարևոր չէ, թե ուր է գնում բաժան-տրոհված ժամանակի մեջ: Էլ իմ սերը չէ, ամեն ոք իր հետ կարող է խոսել: Նա չի էլ հիշում, թե ով իսկապես սիրել է իրեն:
Աչքերի տենչի մեջ է որոնում իր նմանակին: Անցած տարածքն իր հավատարմությունն է: Հույսն է նկարում և անմտորեն ետ մղում նրան: Առաջնայինն է, բայց և անհաղորդ այդ մեծությանը:
Նրա խորքում եմ ես ապրում իբրև երջանիկ բեկոր: Ու չի գիտակցում, որ նրա գանձն իմ մենությունն է: Մեծ շրջանակում, ուր գրանցվում է սլացքը նրա, ազատությունս փրփրում է այն:
Սերս քաղաքի փողոցներում է: Ու կարևոր չէ, թե ուր է գնում բաժան-տրոհված ժամանակի մեջ: Էլ իմ սերը չէ, ամեն ոք իր հետ կարող է խոսել: Նա չի էլ հիշում, թե ով ստուգիվ սիրել է իրեն և լույս է սփռում հեռվից իր վրա, որ նա չգայթի: