Ժորժ Կուրտըլենին
Ես այն կայսրությունն եմ, որը տեսավ անկում,
Տեսավ հայացքի դեմ ճերմակ Բարբարոսին,
Հանձնեց ակրոստիքոսն ոսկե ինքնահոսին,
Ուր անձկությունն արփու պարի մեջ էր անքուն:
Մենակ, ցավոտ սիրտն է միշտ ձանձրույթի ճանկում,
Ուր լոկ արձագանքներ` արնոտ կռվի մասին:
Օ~, չցանկալ ծաղկում գոյությանը այս սին,
Օ~, չունենալ հանդարտ ցանկություններ կյանքում:
Օ~, չկարողանալ ու չցանկալ մեռնել:
Ահ', ամեն ինչ, Բաթիլ, վերջ կա ծիծաղիդ ջինջ?
Ահ', խմված է, կերված: էլ ասելու ոչինչ:
Լոկ մի մերժված պոեմ, որ բոցին են բեռնել:
Լոկ մի լպիրշ ստրուկ, որ անտեսում է ձեզ:
Լոկ մի ձանձրույթ, որում գաղտնի վիշտ կա կարծես: