Ես խելագար եմ.
նա ցնցեց իմ հոգու աշխարհը:
Ու փույթ չէ, թե գիշերը երկար է,
ու փույթ չէ, թե վաղը
ձանձրույթն ու ցուրտը ինձ կխանգարեն
երջանիկ լինել:
Հիմա ես պարում եմ,
ես հիմա խելագար եմ.
նա ցնցեց իմ հոգու աշխարհը:
Հիմա ցնցվում են բոլոր ջղերս:
Եվ հիմա ես շնչում եմ այնպես,
կարծես թե դեռ նոր ծնվում եմ,
կարծես թե նորից կյանքը սիրում եմ,
կարծես՝ մեռնում եմ,
կարծես՝ մեռնում եմ՝
մենակությունից,
ու մենության մեջ կարծես՝ զգում եմ
ես ջերմությունը հարազատ հոգու:
Ու ես պարում եմ,
ու չեմ ամաչում, որ խելագար եմ.
ցնցվել է իմ հոգու աշխարհը: