24.12.2011

Դավիթ Մելիք


Դեսից-դենից հազար դրամ կպցնելով,
ամբողջ օրը BAR-ում գցած,
գանգս խոթած գարեջրի բաժակի մեջ՝
քո անունն եմ լեզվիս խեղդում,
իսկ դու նորից ժպտում ես ինձ:
Մեղք եմ, լսի՛ր,
թքիր վրաս ու հեռացիր.
թող բարևիդ պակասությամբ 
քո անունը լեզվիս մեռնի,
հոգ չէ, թե ես առանց դրա շատ չեմ ապրի:
Շուրջն իմ մահվանից ոչինչ չի փոխվի.
մի քիչ դու կլաս, 
մի քիչ կլացեն իմ ընկերները
մինչև իր մահը իմ մայրը կլա,
և ի՞նչ.
արցունքից գետեր չեն հոսի,
իմ սրտից հոսող արյունի նման,
չհոսող գետում չխեղդվողները
"Մարիա՜մ..." չեն կանչի.
շուրջն իմ մահվանից չի փոխվի ոչինչ:
Թքի՛ր, հեռացի՛ր, 
և բարևվդ տար ու տուր ուրիշին,
դրան սպասող դեռ շատերը կան,
ես դեռ շատ կգամ ուրիշների մեջ,
և մի այլ անգամ, գուցե, սիրու՛նս,
դու ինձ կսիրես՝
իրական, 
ինչպես դու երազել ես :
Թքի՛ր, սիրելի՛ս, քո խղճի վրա
ու անունդ տար...