10.03.2011

Օվսաննա Գևորգյան - ԱՍՊԵՏԸ, ՈՐԸ ԳՆՈՒՄ ԷՐ ԾՈՎԻ ՄՈՏ


Սերը աստված է, և մեռնել նշանակում է `  ես ` սիրո մասնիկս, վերադառնում եմ ընդհանուր ու հավիտենական ակունքին:
Լև Տոլստոյ

Կոտրված սրտով տրուբադուրը թափառում էր Ծովի քաղաքում: Արևը նրա գլխի վերևում էր: Ծովի քաղաքի մոտ անապատ էր միայն, և այնտեղ մարդիկ չկային: Ծովի քաղաքում դատարկություն էր տիրում: Կոտրված սրտով տրուբադուրը նայում էր դատարկ քաղաքին ու նրա հոգին հանգստությամբ էր լցվում: Նա գնում  էր սալարկված նեղ  ճանապարհով, ու ձիու սմբակների ձայնն էր տանում իր հետ ու իր ստվերը: Նա ուզում էր հանդիպել ավազակների, և իր զենքերը դղյակում էր թողել: Այնպիսի ավազակների, որոնք չգիտեն` ինչու պետք է փնտրել ծովըՔաղաքի ցածրիկ տների կտուրներից մողեսներն էին նայում ասպետի ստվերին, որը լուռ հետևում էր նրան: Նա իզուր թափառեց քաղաքում ու տեսավ միայն մողեսներ: Տրուբադուրը դուրս եկավ քաղաքից:
Նա գնում էր անապատով, և նրա ձին արդեն հոգնել էր: Նա հեռվում լույսեր նկատեց: Օազիսի շուրջ վրաններ էին: Նա մոտեցավ վրաններին: Վրանից դուրս եկան մի քանի բեդվիններ ու շրջապատեցին նրան: Ասպետը նայեց նրանց ձեռքի դանակներին ու մտածեց, թե ժամն է: Նա իջավ ձիուց: Արդեն սկսվում էր գիշերային սառնամանիքը: Բեդվինները տեսան, որ ասպետը զենքեր չունի և որ ասպետը չի վախենում, ու հասկացան, որ ասպետը կորցրել է ճանապարհը: Բեդվիններից մեկը գրկեց ասպետին, որովհետև հասկացավ, որ նրա չափազանց է հոգնաց քայլելու համար, ու տարավ նրան վրան: Նրան դրեցին խալիների վրա: Ասպետը ժպտաց նրանց, և նրանք համբուրեցին նրա ձեռքերը այդ պարգևի համար: Նրանք չխնդրեցին ասպետին երգել իր կոտրված սրտի երգը, որովհետև հասկացան, որ իր հոգու ավերակներն են միակ բանը, որ կապում են նրան իր տիրուհուն, բացի ծովից, որը նա փնտրում էր ու գիտեր, որ չի գտնի: Նրանք հասկանում էին, որ նա չի տա իր տառապանքը, որովհետև դա տիրուհու պարգևն էր, և չի կարող տալ իր հոգին, որովհետև այն մնացել տիրուհու ոտքերի մոտ: Եվ նրանք ուզում էին միայն նրա քունը, որովհետև գիտեին, որ միայն քունն է մնացել իրական: Նրանք գիտեին, որ վաղը նա կարթնանա ցավիցնրանք գիտեին, որ պետք չէ նրան պահել, որովհետև նրանց աչքերը չէին կարող նայել այդ լույսին ու մոխիր չդառնալ:
Գիշերը դեռ նոր էր հեռանում, երբ ասպետը վեր կացավ, թամբեց ձիուն ու գնաց: Բոլոր բեդվինները փակած աչքերով աղոթեցին միակ աստծուն, որ գթա նրան, ու նրանց փակ աչքերից արցունքներ հոսեցին, քանի  որ ասպետը նրանց իր լույսից մի շող էր թողել: Ասպետը շնչեց անապատի սառը օդը. Նա երանությամբ էր իր խմում անապատի դատարկությունը, դա հանգստացնում էր նրան:
Ասպետը արդեն մոտեցել էր ամայույթան հողերին: Չոր, ճաքերով հողը փխրվում էր ձիու սմբակների տակ: Նա ոչնչի մասին չէր տածում ու ոչինչ չէր զգում: Նրա մեջ մեծ դատարկություն էր:
Ամայության հողերի վրա նա առաջին անգամ տեսավ օձերին, որոնք եկել էին նրան ուղեկցելու իր վերջին հանգրվանը: Օձերը լուռ սողում էին նրա հետևից, ձին չէր վախենում, նա գիտեր ուր է գնում, նրա սիրտը ցավում էր գուցեև ավելի, քան օձերինը: Օձերի հայացքում չկար այն, ինչը պետք է լիներ, ինչի համար էին նրանք: Ասպետի առաջ բոլորը լաց էին լինում, միայն լաց էին լինում:
Ասպետի ուժերը նրան լքում էին, ու նա վախենում էր՝ այդպես էլ կմեռնի ու կշարունակի նույն մոխրի մեջ նորից վառվել: Այդ օրվա ու այդ արևածագի մեջ դա առաջին միտքն էր, որ ունեցավ ասպետը: Հետո նա նկատեց օձերին, բայց չգզաց ոչ վախ, ոչ անհանգստություն, ոչ սպասում: Թվում էր օձերը ամաչում են նայել նրան, նրանք միայն լաց էին լինում ու հազիվ էին տեսնում ճանապարհը: Միայն հիմա, ամայության այս հողերում, սմբակների ձայնի, օձերի սվվոցի ու չվերջացող արևածագի մեջ ասպետը հասկացավ, որ իր միջից ոչինչ չի ջնջվել, ոչ մանկությունը, ոչ պատանությունը, ոչ ընտանիքը. դրանք գոյություն են ունեցել մի առանձին իրականույան մեջ, որտեղ նա միայն հյուր է եղել իրեն չլքող ժամանակավորության զգացումով: Գուցե այդ պատճառով են օձերը լաց լինում: Նա թաղվում էր կատարյալ ու անցավ մոռացության ավազի մեջ, մինչև կարթնանար տիրուհին
Տիրուհին...նա էր գեղեցիկը... Նրա դեմքի, կամ ձեռքերի կամ մատների մեջ չէր դա թաքնված: Նա անցնում էր, ու կույրերը գիտեին, որ գեղեցիկն է անցնում, ու նրանք քարացած սպասում էին, թե երբ է իրենց հոգին էլ լցվելու տիրուհու լույսով: Նա անցնում էր, ու ասպետը հասկանում , որ փրկությունը երազ է: Միայն մոռացության ծովը կարող է կլանել նրա ցավը: Առաջին անգամ, երբ տեսավ տիրուհուն, նույն վայրկյանին նա զգաց ինչպես է ինչ-որ բան մեռնում իր մեջ, դանդաղ, վարակի նման տարածվում ամբողջ մարմնով ու սպանում իրենՈւ սպանում է արգանդում մեռած հույսը.  կար գիտակցումը, որ իր մեջ բացվել են երկինք տանող դռները: Ճանապարհը փաթաթում էր նրան, խեղդում էր նրան: Անընդհատ զզվանք ու սրտխառնոց: Վախի բացակայությունը, ցանկության` ապրելու, շնչելու... Ծով: Ցանկացած փորձ վերադառնալու կյանքին սրտխառնոցի նույն զգացումն էր բերում, և այն` ինչպես են ուտում, ծիծաղում մյուսները, կարդում ու քնում, կարդում ու քնում, ու ծիծաղում, ու շնչում, ու շնչում...Նրանք կարողանում են շնչել: Նրանց ներսից չի վառում ցավը ու սրտխանոցը
... Տիրուհու հայացքը լեռնային աղբյուր էր: Նրա ներկայությունը շղարշի նման ծածկում էր բոլորին ինչ-որ զմայլանքի տակ. աստվածային լույս: Ասպետը չէր փորձում հասկանալ, նա գիտեր, որ դա ավելի խորը մի ճահիճ կտանի իրեն: Նա արդեն անցել էր <սահմանը>, ու ետդարձի ճանապարհ չկար: Եվ նա ոչինչ չէր փնտրում, ոչինչ. միայն ծով: Երբեմն նա փորձում էր ձեռքերը բարձրացնել, բայց... ինչու, ում է դա պետք: Եվ ում են պետք այս մկանները, և այս գլուխըայս ավիրված սիրտը: Նա  էլի էր փորձում, նա հավաքում էր իր բոլոր կտորները, նա փորձում էր վերականգնել մի բան : Ում են պետք այս ձեռքերը, և այս գլուխը:
-        - Նայիր, ինչ ես ինձ դարձրել...
Նա նետվում էր օրվա մեջ, բայց այնտեղ միայն սրտխառնոց էր տեսնում, միայն ֆիզիկական ցավի վերածված կարոտ: Նա գիտեր, որ կործանվում է, և միայն ուզում  էր փոշիանալ, նա գիտեր, որ դրախտն էլ չի կարող փրկել իրեն, և վարակը արդեն ամբողջ մարմնում է: Միայն քնել, քնել, մոռանալ, կարողանալ մոռանալ: Վերջապես չզգալ այս սրտխառնոցի վերծված կարոտը:
Ոչինչ, ոչինչ, միայն թույլ տար շնչել իր շունչը, համբուրել իր տրորած հողը, զգալ նրա  ներկայության, ու վերջապես լինել հանգստության մեջ:
Կարոտը սպանում է:
 Երկար է գալիս մահը...
 Ասպետը շրջեց ձիու գլուխը: Նա շտապում էր: Արդեն ծաղիկների սահմանաին էր  հասել, նարնջագույն ծաղիկներին, որ տարածվում էին ծովի երկայնքով: Նրանք նման են ծովի: Ծաղիկները փաթաթվում էին ձիու ոտքերին: Ասպետը արդեն տեսնում էր ծովը... Ձին կանգ առավ. ասպետը կանգնած էր անդունդի եզրին. ներքևում ծովն էր: Ծաղիկները օրորվում էին: Ասպետը կանգնել էր անդունդի եզրին: Նրա սիրտը սեղմվեց. գեղեցիկ է ծովը: Նրան թվաց, թե մի անգամ էլ տեսավ տիրուհուն: Կարծես նորից այն դուռ բացվեց իր ներսում, այն մեկը, որ տիրուհին էր բացել: Բացված դռներից հոսել էր հսկայական գետը, հոսել էր դեպի ծովը: Բայց այդ գետի մեջ շատ էր տիղմը, աղբը, ծառի ճյուղերը: Իսկ հիմա գետի հունը մաքուր էր ու լայն: Ջուրը թափանցիկ էր: Ասպետը զգում էր ինչպես է հորդում գետը, ու նրա սիրտը սեղմվում էր այդ մաքրությունից: 



21.02.2011