30.03.2014

Ռնե Շար - Ծվատված լեռ

Օ~, ամենալերկ կայուն մենություն
Արտասուքների` գագաթներ ելնող:

Երբ սառցահալն իր գալն է ավետում,
Ու մի ծեր արծիվ իշխանազրկված,
Երբ վերադարձն է տեսնում իր ուժի,
Երջանկությունն է իր հերթին նետվում,
Բռնում է նրանց անդունդի եզրին:

Ախոյան որսորդ, երբեք չիմացար,
Դու, որ անշտապ առաջ ես ընկնում
Ինձնից մահվան մեջ,
որին անպայման հակասում եմ ես: