14.05.2014

Ռեզա Վալիզադե - Թե չես գտել այն կնոջը...

Թե չես գտել այն կնոջը,
ում գնալուց հետո կոչնչանաս,
ողջ կյանքդ տանուլ ես տվել...
Սա ասում եմ ե՛ս,
ում օրերը տարել է մի կին՝ հեռավոր մի վայր.
հյուսել է մազերին,
կախել վզից,
ամրացրել կրծքին,
կամ ցանել ծաղկամանի մեջ,
մնացած բոլորն էլ փակել է պահարանում՝
նեղ օրվա համար...

© թարգմ.` Էդիկ Պօղոսեան