07.08.2015

Հովհաննես Գրիգորյան - Հոգեհանգիստ

Դու այս դատողությունը կհամարես պարզունակ: 
Թող այդպես լինի: 
Վինսենթ Վան Գոգ

Ամեն անգամ ինչ-որ բան կորցնելիս ես հիշում եմ քեզ.
Ամենադժվարը քեզ կորցնելն էր - ես ոչինչ չէի հիշում,
Իսկ հիմա նույնիսկ թերթ կարդալիս ես ապահով եմ`
Ոչ ոք չի խոցի ինձ թիկունքից:

Այդ ե՞րբ էր`առաջին անգամ վառեցին գրքերը…
Կիսամերկ մարդիկ էին վազում փողոցներով,
Ցեխաջրի մեջ լողում էին վարդերը,
և ոսկեզօծ կառքեր էին սուրում երջանկությունից խելագարված:

Ամեն անգամ ինչ-որ բան գտնելիս ես կորցնում եմ քեզ,
Ամենահեշտը քեղ գտնելն էր - ես ոչինչ չէի հիշում: