10.01.2011

Պոլ Էլյուար - Բարև, Թախիծ

Մնաս բարով, թախիծ,
Եվ բարև թախիծ,
Դու, որ լցված ես աչքերի մեջը իմ սիրած մարդու
Դո՛ւ չես վատթարը ամեն ցավերից,
Քանզի շրթունքն էլ ամենատխուր դավաճանաբար 
Ազդարարում է քո գոյությունը
Մեն մի ժպիտով:
Դե բարև, թախիծ,
Սերը սիրելի մեր մարմինների
Եվ հզորությունը միևնույն սիրո,
Որ ասես հրեշ առանց մարմնի
Դուրս է հորդեցնում քաղցրությունը իր.
Հրեշ անգլուխ,
Բայց թախծի չքնաղ գեղեցիկ դեմքով: