22.04.2012

Ցիտատներ Քամյուի «Երջանիկ մահ» վեպից

Մենք ժամանակ չունենք, որպեսզի լինենք մենք ինքներս: Մեզ ժամանակ է տրված միայն երջանիկ լինելու համար:

Ամեն անգամ, երբ կշռադատում են իմ մեջ փոթորկող ցավն ու ուրախությունը, համոզվում եմ, որ այն դերը, որ խաղում եմ այդ պահին, և այն էլ այդպիսի ոգևորությամբ, ամենալուրջն  է, ամենահուզիչը:

Մերսոն դեմքը սեղմեց լուսամուտին, և արցունքները ճզմվեցին սառը ապակու վրա:

Ժամանակ ունենալ` նշանակում է լինել փորձարկումներում` միաժամանակ և հոյակապ, և վտանգավոր: Պարապությունը ճակատագրական է լոկ միջակությունների համար:

Անխելք գեղեցկության մեջ ինչ-որ աստվածային բան կա:

Օրերը շղթայված են իրար փոխարինում:

Ամեն մեկը երկնային անհունի մեջ սուզվելով` զուգադիպությունների այդ բարձրագույն կետում վերագտնում է իր կյանքի ողջ լռությունը:

Վստահել կյանքին նշանակում է նրանից պատասխան կորզել:

Դու շատ բան ունես քո մեջ, սակայն ամենավսեմը երջանկության զգացումն է: Չպետք  է սպասել, թե երջանկությունը կգա տղամարդու հետ:

Մարդը մարդու համար շուն է:

Երջանկությունը ենթադրում է ընտրություն, իսկ այդ ընտրության խորքում` խոհական ու լուսավոր ձգտում:

Ավել կամ պակաս երջանիկ չեն լինում: Երջանիկ ես, և վերջ:

Իդեալիստի հակառակը շատ հաճախ այն մարդն է, որը ընդունակ չէ սիրելու: