30.06.2013

Ռաբինդրանաթ Տագոր - Մահը

Գնալուս ժամն է հասել, մայրիկ. ես գնում եմ:
Երբ միայնակ մայրամուտի ցանկապատող մթության մեջ դու պարզես ձեռքերդ անկողնում պառկած մանկանը, ես կասեմ - «երեխան այստեղ չէ» . մայրիկ, ես գնում եմ:
Ես կդառնամ օդի մեղմիկ սոսափյուն ու կփաղաքշեմ քեզ,
Ես կդառնամ ջրի ծփանք քո լոգարանում ու մի անգամ էլ համբույրդ կգզամ:
Երբ անձրևի շիթերը կթբկահարեն տերևները փոթորկոտ մթում, կլսես շշունջս` անկողնում պառկած, ու ծիծաղս` կայծակին հյուսված, կփայլատակի քո պատուհանում ու ներս կմտնի:
Ու եթե արթուն պառկես անկողնում, ու աչք չփակես` մինչև ուշ գիշեր որդուդ հիշելով, 
ես քեզ աստղերից մի երգ կուղարկեմ. 
«Քուն մտիր, մայրիկ, քուն մտիր»:


Եվ երբ լուսնի շողերը մոլորվեն մի օր, ես ցած կսահեմ քո անկողնու մոտ, որ կհանգստանամ քո քնած կրծքին:
Կդառնամ երազ, կոպերիդ միջով քնի անդուդի մեջ կթափանցեմ, և երբ արթնանաս ու վախեցած շուրջդ տնտղես, ինչպես առկայծող մի լուսատտիկ, ես դուրս կսահեմ դեպի մթություն:


Դուրգա Փուջայի տոնահանդեսին, երբ հարևան երեխաները գան նվագելու տան մոտակայքում, ես սրինգիների նվագ կդառնամ ու սիրտդ կհուզեմ այդ մեղեդիով:
Ու մորաքույրս, Փուջայի տոնի նվերներն առած երբ գա ու հարցնի. «Ո՞ւր է երեխադ»:
Մայրիկ, դու նրան կամացուկ ասա.

«Նա իմ բիբերում է, նա իմ մարմնում է, նա իմ հոգու մեջ է»:


Թարգմանությունը` Օվսաննա Գևորգյանի