04.05.2011

Շարլ Ազնավուր - Եզրակացնում եմ, որ քեզ սիրում եմ

Իմ վախից` քեզ կորցնելու և այլևս չգտնելու,
Իմ ուղեղում շարժվող անմիտ այս աշխարհից,
Ինձ ցնորող գիշերներից,
Երբ կասկածը գրկում է ինձ ու պարուրում սիրտս ահով,
Եզրակացնում եմ, որ քեզ սիրում եմ,
Եզրակացնում եմ, որ քեզ սիրում եմ:

Լոկ քո մասին մտածելու երկարուձիգ իմ ժամերից,
Ամենօրյա երազանքից, ուր քո կուռքն է միայն իշխում,
Եվ իմ մարմնից, որ տենչում է մարմինը քո,
Տխուր մտքից, որ խաղում ես ինձ հետ կրկին,
Եզրակացնում եմ, որ քեզ սիրում եմ,
Եզրակացնում եմ, որ քեզ սիրում եմ:

Քեզ տեսնելիս ինձ պարուրող սարսուռներից,
Կտրվող շնչից, իմ երակներում սառչող արյունից,
Մեկուսացումից, որ էությունն իմ հուսալքում է,
Այն ցավից, որ դու պատճառում ես ինձ անկախ քեզանից,
Սրտիս ու մտքիս հակադրումից,
Կորած քսան տարիներից, որոնք լոկ քեզ նվիրեցի,
Եվ հայացքից քո ինձ բավարարող,
Որ հույս ներշնչեց մի քանի օրով,
Եզրակացնում եմ, որ քեզ սիրում եմ,
Եզրակացնում եմ, որ քեզ սիրում եմ:

Մտորումից, որ վերջը կարող է սկիզբ համարվել,
Եվ իմ խինդերից, որ մերժում ես քո անտարբերությամբ,
Տառապանքի մեջ գալարվող սիրո ամեն մի խոսքից,
Որ արգելված է այժմ քեզ ասել,
Եզրակացնում եմ, որ քեզ սիրում եմ,
Եզրակացնում եմ, իմ սեր: