10.12.2010

Ռնե Շար - Քարաքոսները

Ես քայլում էի գողտուկ բույրերով, անհուշ բույսերով, խորդուբորդով լի հողի վրայով: Լեռն էր բարձրանում, կարծես սրվակ լիներ` լցված ստվերով, ասես ծարավի շարժումն էր գրկում: Իմ  ոտնահետքը, իմ գոյությունը չքանում էին: Դեմքդ նահանջով սահում էր իմ դեմ: Փոքրիկ կետի պես այն մեղվի համար, որին թվում է` ծաղիկ է գտել և հավատում է, թե իրական է: Մենք բաժանվեինք պիտի իրարից: Պիտի ապրեիր բույրերով օծված սարավանդակում, ես դատարկության պարտեզի գիրկը պիտի  մտնեի: Այստեղ` ժայռերի պաշտպանության տակ` առատ քամու մեջ, իրական ցայգին պիտի խնդրեի ինձ քուն պարգևել, որ բյուրապատկվեր երջանկությունդ: Եվ մրգերն անուշ պիտի լիովին պատկանեին քեզ: