10.12.2010

Ժակ Բրել - Քնիր, Սիրելիս

Քնիր, սիրելիս.
Դրսում գիշերը սև է....
Քնիր, սիրելիս, բարի գիշեր:
Քնիր սիրելիս. սա մեր վերջին գիշերն է:
Քնիր, սիրելիս, բարի գիշեր:
Անձրևը հանդարտ արտասվում է
Կոպերը  փակող ծաղիկների վրա,
Եվ թռչունը, որ երգելու է այգաբացին,
Ննջում է և երազում է դեռ...
Այդպես վաղը արդեն
Նորից միայնակ կլինենք,
Եվ դու ինձ կորցրած կլինես:
Ես ունեի քո քնքշանքի կարիքը,
Իսկ դու փոխանակ
Դեպի ինձ թեքվելու պարզորեն,
Ինձանից ավելին ուզեցիր
Մահու չափ ձանձրալի,
Հավերժական երջանկություն
Գտնելու համար...
Աղջիկները, որոնց սիրում ենք,
Չեն հասկանա երբեք,
Որ իրենք ամեն անգամ
Մեր վերջին շուշաններն են,
Մեր վերջին բախտը,
Մեր վերջին թռիչքը,
Մեր վերջին մեկնումի վերջին նավը:
Քնիր, սիրելիս. դրսում գիշերը սև է,
Քնիր, սիրելիս, բարի գիշեր...
Քնիր, սիրելիս.
Սա մեր վերջին գիշերն է,
Քնիր, սիրելիս.
Ես մեկնում եմ: