08.12.2010

Է.Հեմինգուեյ - Հրաժեշտ զենքին

…Եվ մնացած ամեն ինչն անիրական է: Հոգնելիս քնում էինք, իսկ արթնանալիս, երկուսս էլ էինք արթնանում, ու մեզնից ոչ մեկն այլևս մենակ չէր: Հաճախ տղամարդն ուզում է մենակ մնալ, կինն էլ է ուզում մենակ մնալ,  ու եթե սիրում են իրար, երկուսին էլ վիրավորանք է պատճառում այդ ցանկությունը: Բայց ես կարող եմ անկեղծորեն ասել, որ մենք այդպես չէինք: Երբ միասին էինք, երկուսով էինք մենակ, մենակ էինք մյուսների մեջ: Կյանքումս առաջին անգամ էի զգում այդ: Շատ կանանց հետ եմ եղել, սակայն միշտ մենակ եմ մնացել, իսկ դա ամենամեծ մենակությունն է: Բայց երբ մենք միասին էինք լինում երբեք մենակություն ու վախ չէինք զգում: Գիտեմ, որ գիշերը տարբեր է ցերեկից, որ փոխվում է ամեն ինչ, որ գիշերվանն անհնար է ցերեկը բացատրել, , որովհետև արդեն գոյություն չունի, ու եթե մարդ արդեն մենակ է զգում իրեն, ապա գիշերներն այդ մենակությունն ավելի ահավոր է դառնում: Բայց երբ Կետրինի հետ ես, ոչ մի տարբերություն չկա ցերեկվա և գիշերվա մեջ, միայն մի բան է տարբեր, գիշերը նույնիսկ ավելի հաճելի է: