16.12.2010

Վահան Տերյան - Գինով եմ

Գինով եմ, գինով եմ ես էլ, 
Թեթև եմ, անհոգ, լեզվանի. 
Օրորիր մեզ պանդոկ կարուսել,
Օրորիր, օրորիր մեզ գինի։



Պոետ մի անտեր ու անտուն 
Գիտեմ ես կորա՛ծ եմ, կորա՜ծ. 
Բայց դեռ երգն իմ երգում է տենդում 
Օ, երա՜զ է, երա՜զ ու երա՜զ...


Ինչ քաղցր է նստել այստեղ, 
Ու ժպտալ քո խոսքին սեթևեթ... 
Իսկ ներսում իմ, ներսում մի ասեղ 
Ասեղում է՝ ննջե՜լ առհավետ...


Պարում են, երգում, վետերում, 
Սահում են եթեր առ եթեր. 
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում 
Ու ժպտաս՝ «հանգա՜վ ի տեր»...