16.12.2010

Ռազմիկ Դավոյան

Մի տխրություն հավերժական,
եւ էլ ուրիշ բան չունեմ,
կորուստների ողբ ու կական,
եւ էլ ուրիշ բան չունեմ.-
թեեւ հոգուս մեջ խնդության
անարձագանք կանչ ունեմ,
ամենքի հետ լուռ եմ սակայն,
եւ էլ ուրիշ բան չունեմ:

Արեգակը կրկին բացվեց
էլ մնացածը, ոչինչ...
Սիրտս լույսի մեջ լվացվեց
էլ մնացածը, ոչինչ...

Կորուստներով, սարսափներով, 
Այս խելագառ աշխարհի
Հոգուս ականջը լվացվեց
էլ մնացածը, ոչինչ...

Ախ, թե լիներ՝ իմ երազած
Կյանքով մեկ օր ապրեի,
Խեղճ մարդկության երջանկության
Հանգով մեկ օր ապրեի.-

Հաղորդվեի մի ակնթարթ
Ինձ արարող Ոգու հետ,
Ծնված օրս գլխիս լույսի
Թագով մեկ օր ապրեի: