21.12.2010

Միսաք Մեծարենց - Վայրկյան

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
Եվ համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
Երազներու պերճուհին է ու կ'անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:

Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար,
Եվ ալիք մը թևը բացած կը վազե
Գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե:

Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
Ո՜վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
Ճամփուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
Ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ

Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ...