16.12.2010

Ե.Չարենց - Տաղ ձոնված հիվանդներին

Եթե հիվանդ ես դու և տկար է ոգիդ,
Եթե հոգնությունն է երգում քո երակներում —
Այս երգս քեզ չի՛ ամոքի,
Քանզի ապրողների՜ն է միայն երգը բարիք բերում: —



Բայց դու կարող ես լինել անեզրությա՜մբ տկար,
Եվ տխրությունըոր բարիք է բարձրագույն և ծնվում է ոգու կարոտից —
Կարող է ծանր լինել քո ուսերի համար
Եվ դժնի տենդ դառնալիբրև մշուշ իջնելև աչքերդ գրկել փարոսից



Եթե տխրությամբ ես տկար և ոգու անեզրությամբ,
Եթե հիվանդ ես դու երգի կարոտով —
Ես քեզ ապաքինում և օգնություն կտամ,
Եվ դու ոտքի՜ կելնեսև կողջունես այս երգս քո վիշտը փարատող: —



Ապա կընկնես ինձ հետ ուղի աղետավոր,
Եվ քեզ հետ միասինո՛վ կարոտի եղբա՛յր,
Մենք կընթանանք անխոնջ դեպի կարոտ մի նոր,
Եվ դժնությունը մեր մեզ կթվա չեղյալ


Բեղմնավո՛ր է այսօր մեր մարգագետինը,
Մեր հրկիզված արոտը որքա՛ն արգասավոր, —
Ո՞ւմ համար է այսօրոր հորիզոնը մթին է,
Ո՞ւմ համար է արեգակը դժնիո՞ւմ աստղն է այսօր գիսավոր



Նրանք շրջում են այսօր հիվանդ ու անբուժելի,
Եվ մաքառումը նրանց ընդդեմ մահվան —
Մաքառում է արդե՜ն մահացողի վերուստ շինված ուժերի.
Օ՛մահու պարտված հիվանդնե՜րմեր օրերի գրքում ձեզ համար միայն մա՜հ է գրված...



Դուք դժվար եք մեռնումև ձեզ համար այն ո՛վ է,
Ո՞ր գուսանը թշվառ ու մահատիպ,
Որ ունայն նվագների ավյունով
Պիտի կյանք սրսկե ձեր ցամաք երակներըև ձեր մեռյալ սրտերը-հուսո հատիկ...



Դուք դժվար եք մեռնումմաքառումովահով,
Եվ օրերի այս բուռն օվկիանում,
Եթե հնար լինի — սուզվողների նման չէի՞ք արդյոք,
Մեր սրտերից կախվիոր մեզ էլ՝ ձեզ հետ միասին՝ քաշեիք անդունդը...



Բայց ձեզ համար ունենք մենք ձեռքերում մեր պիրկ
Օ՛դանակ պողպատյաև ո՜չ երգի հարված, —
Օ՛անսացե՜ք ուրեմն այս կարոտի երգիս,
Ոգինե՜ր ըմբոստ ու կարողվաղվա հրով վառված



Ձե՜զ եմ ձոնում այս երգսո՛վ դուքոր այսօրվա
Մեր խնդությանմեր երգիմեր փառքի արշալույսին,
Գալիք այգաբացի կարոտի տակ կորված՝
Ընթանում եք երգիս հետ միասին, —

Եվ թեկուզ լինում եք դուք երբեմն ծանրաբեռնված
Կարոտովոր նման է հիվանդության, —
Այս տողերովվսեմ այս դեղով կազդուրված՝
Դիմեցե՜ք դեպի անհայտ հեռուները — և հեռուները ձեզ անմահությո՛ւն կտան