17.02.2011

Լաո Ցզի - Դաո դե ցզին(գլուխ 76)

Մարդը ծնվում է թույլ ու նուրբ, իսկ մեռնելուց կարծր է ու պինդ: Բոլոր կենդանիներն ու բույսերը ծնվում են թուլ ու նուրբ, իսկ մահանալուց կոշտ են ու չոր: Պինդ ու կոշտ է այն, ինչ մահանում է, իսկ նուրբ ու թույլ է այն, ինչ սկսում է ապրել:
Ահա թե ինչու հզոր բանակը չի հաղթում, և մեծ ծառը ճեղքվում է: Ուժեղն ու հզորը չունեն այն առավելությունը, որն ունեն նուրբն ու թույլը: