18.02.2011

Կի Նո Ցուրայուկի - Թանկաներ

Գարնանային մշուշ, ինչու ես դու ծածկել
Այն բալենիները, որ ծաղկել են արդեն
Սարերի լանջերին:
Մեզ նրանց փայլը չէ լոկ սիրելի,-
Թառամելու պահն էլ է արժանի հիացման:

***

Աշնան տեսքը էլ հայացք չի գրավում:
Հիմա սարերում ոչ մեկի չես հանդիպի:
Ծաղիկներն են թափվել...
Եվ հիմա թղկու տերևները
Գիշերով հագել են ոսկեզօծված դիպակ:

***

Այսօր արդյոք աստղը չի բաժանվում աստղից:
Երկնային գետից ծավալվող մշուշ, և ամենուր
Ամեն ինչ ծածկվել է մշուշի տակ...
Այդ ում կանչն է հնչում?-
Արտասվող ճայի ձայն:

***

Ինչպես մշուշի մեջ բալենու ծաղիկները,
Որ լեռնալանջերին վաղ գարնանը
Ճերմակին են տալիս  հեռվում,-
Այդպես էլ դու փայլատակեցիր ու անցար,
Բայց սիրտս անափ լիքն է քեզանով:

***

Դու փոխվել ես արդյոք, թե նույնն ես մնացել?
Ախ, քո սրտի ճշմարտությունը ոչ ոք չգիտի:
Քիչ օրեր են անցել,
Բայց դրա փոխարեն, ահա, ծաղիկները...
Նրանք հիմա էլ բուրում են, ինչպես առաջ: