18.02.2011

Ժակ Պրևեր - Ծաղկի խանութ

Մի մարդ մտավ խանութ
Եվ ծաղիկ ընտրեց:
Ծաղկավաճառը ծրարեց ծաղիկները:
Ձեռքը գրպանը տարավ մարդը,
Որ փող հանի,
Փող, որ ծաղկի համար վճարի:
Բայց նույն պահին,
Հանկարծ,
Ձեռքը տարավ սրտին
Ու ընկավ:
Եվ նույն պահին
Փողն ընկավ գետնին,
Ու ծաղիկներն ընկան:
Այդ նույն պահին,
Երբ  ընկավ մարդը,
Փողը,
Ու ծաղկավաճառը մնաց տեղում`
Գլորվող փողի,
Թոշնող ծաղկի,
Մեռնող մարդու հետ:
Անկասկած,
Տխուր է այս բոլորը,
Եվ պետք էր,
Որ ծաղկավաճառը մի բան աներ:
Բայց նա չգիտի, թե ինչ անի,
Նա չգիտի,
Թե ինչից սկսի:

Որքան հոգսեր կան
Այս մեռնող մարդու,
Այս թոշնող ծաղկի,
Եվ այս փողի,
Այս գլորվող փողի հետ,
Որ գլորվում է  անվերջ