18.02.2011

Ճապոնական պոեզիա - Անհայտ հեղինակներ

Ես, տխրությամբ լեցուն, բաժանվում եմ քեզնից:
Արցունքիդ լուսավոր կաթիլները դողում են իմ թևքին
Որպես ճերմակ հասպիս...
Դրանք ես կվերցնեմ ինձ հետ,-
Թող որ մնան քեզանից հիշատակ...

***

Միայն թե ետ պահեմ,-
Նա ուզում է ինձնից հեռանալ...
Ծաղկաթերթեր բալենու,
Շաղ եկեք հողին,
Որ ճանապարհը գտնել չկարողանա:

***

Ինչպես ճամփորդ, հագնվել, պատրաստ եմ իմ ճամփին,
Իսկ ճանապարհն անսահման ալիքներում չքացել է արդեն...
Երբ կվերադառնամ?
Ես ոչինչ չգիտեմ,
Ինչպես որ այն ճերմակ ամպերը չգիտեն...

***

Երբ կտեսնես` լուսնի լույսն է ճեղքում-անցնում
Այգու միջով թանձր, ուր  իշխում էր մութը
Ճյուղերի ու տերևների,-
Հանկարծ սիրտդ կսեղմվի
Եվ դու կասես. աշուն: Ահա եկել է նա: