18.02.2011

Շառլ Բոդլեր - Արբեք

Միշտ պետք է արբած լինել: Դա է կարևորը, միակ խնդիրը դա է:
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերը ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար:
Բայց ինչով? Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք:
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչունին, ժամացույցին, այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, թե որ ժամն է. և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ` <<արբելու ժամն է>>...
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար` արբեք, անդադար արբեք:
Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք: