18.02.2011

Ռնե Շար - Անխոցելին

Արտասվում եմ, երբ արևն է մարում, քանզի աչքիցս նա թաքցնում է քեզ, քանզի չեմ կարող նրա գիշերվա ախոյաններին համակիր լինել: Հիմա որքան էլ նա ցած է իջել ու չի ջերմացնում, անկարելի է կանխել  անկումը, շողաթափումը, պոկել ինչ-որ տենչ իր օրհասական շողարձակումից: Նրա մեկնումը տարրալուծում է քեզ իր խավարում, ինչպես որ տիղմն է պղտորվում ջրի հորձանքների մեջ, հեռու, ծվատված մերկ մակույկներում: Հիմա այլևս կարծր թե կակուղ վիճակը տարբեր զսպանակներում նույն արդյունքն ունեն: Խոսքիդ օրհներգը էլ ես չեմ ընդունում, հանկարծ իմ կողքին էլ չես հայտնվում լիարժեք տեսքով, ձեռքս արդեն չի բռնում դաստակիդ իլիկն անհանգիստ, այլ ինչ-որ մեռած, ճաքճքած ծառի ծակծկած մի ճյուղ: Սարսուռից բացի ոչ մի գոյություն  էլ անուն չունի: Գիշեր է խավար: Բոցավառումը, երբ բռնկում է, ինձ կույր է տեսնում:
Իսկ իրականում մեկ անգամ եմ ես արտասվել միայն: Իջնող արևը քո դեմքը կտրեց, և քո գլուխը գլորվեց ընկավ երկնքի փոսը, ու գալիք օրվան չհավատացի:
Որն է սրանցից մարդն արշալույսի, որը` խավարի?